11 Փետրվարի 2021, 180 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 893-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 893-Լ որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 38-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերությունը «գազանաբուծություն» բառից հետո լրացնել «, խխունջաբուծություն» բառով, իսկ «է» պարբերությունը «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «ավտոամբարձիչ և» բառերով.
2) 40-րդ կետի 5-րդ ենթակետում «450.0» թիվը փոխարինել «1000.0» թվով.
3) 42-րդ կետի 1-ին ենթակետում «60 օրվանից ավելի» բառերը փոխարինել «մինչև 90 օր» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա: