11 Փետրվարի 2021, 168 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N 553-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 553-Լ որոշման հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) N 1 հավելվածի՝
ա. 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքում կստեղծվի հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգ, որը հասանելի կլինի շահագրգիռ մարմիններին.
2) համակարգի գործադրմամբ տեղական ինքնակառավարման մարմիններն հնարավորություն կստանան մուտք գործելու համակարգ, ներկայացնելու անշարժ գույքի հասցեավորման կամ համարակալման հայտ, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանելու դեպքում էլեկտրոնային եղանակով կբավարարվի, հակառակ դեպքում՝ կմերժվի: Հայտը բավարարվելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմնի (համապատասխան մասնագետի) կողմից համակարգ կներբեռնվի անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին համապատասխան որոշումը, որը գույքի սեփականատիրոջը կազատի անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին որոշում ներկայացնելու պարտականությունից։ Հասցեի գրանցման արդյունքում անշարժ գույքի հասցեավորման և համարակալման փոփոխությունն անմիջապես կարտացոլվի համակարգում և հասանելի կլինի օգտվողների համար.»,
բ. 6-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «, մասնավորապես` Google Maps, Yandex.Map և այլն» բառերը,
գ. 6-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «Տվյալ պահին առկա են ոլորտին վերաբերող մոտ մեկ տասնյակ իրավական ակտեր, որոնք ընդունվել են 2000-2010 թվականներին և փոփոխությունների անհրաժեշտություն ունեն:» նախադասությունը,
դ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Պահանջվող ֆինանսական միջոցների չափը կճշտվի հասցեների միասնական ռեգիստրի ստեղծման և ներդրման ծրագրի տեխնիկական առաջադրանքի կազմումից հետո:».
2) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: