Կառավարության որոշումներ

11 Փետրվարի 2021, 159 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1337-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Գույքի գրանցում (հաշվառում) վարող և (կամ) գույքի նկատմամբ իրավունքներն ու սահմանափակումները գրանցող (հաշվառող) համապատասխան լիազոր մարմինների կողմից ներկայացվող տեղեկությունները, գույքի, դրանց սեփականատերերի, գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ու դրանց փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմին ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1337-Ն որոշման N 1 հավելվածում.
1) 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով՝
«2.1. Կադաստրի կոմիտեն հարկային մարմին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 228-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ կադաստրային գնահատման (վերագնահատման) հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված ու գնահատված (վերագնահատված) անշարժ գույքի վերաբերյալ ամփոփ տեղեկությունները մինչև գնահատման (վերագնահատման) հարկային տարվա սեպտեմբերի 1-ը ներառյալ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 388-Ն որոշման N 1 ձևի և դրա լրացման համար նախատեսված կարգի, իսկ մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ` նախորդ ամսվա ընթացքում անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 388-Ն որոշման N 3 ձևի և դրա լրացման համար նախատեսված կարգի:
Սույն կետով նախատեսված տեղեկություններն անշարժ գույքի կադաստր վարող մարմինը ներկայացնում է էլեկտրոնային տեսքով` տեղեկությունները տեղադրելով իր պաշտոնական ինտերնետային կայքում: Հարկային մարմինը բոլոր համայնքների վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի մասին տեղեկություններից օգտվում է նախօրոք տրամադրված մուտքի անվան ու գաղտնաբառի միջոցով։ Համայնքային էլեկտրոնային կառավարման միասնական հարթակի (ՀԷԿՄՀ) ներդրումից հետո սույն կետով սահմանված տեղեկությունները ՀԷԿՄՀ օպերատորի կողմից հարկային մարմին տրամադրվում են ինքնաշխատ եղանակով՝ տվյալների փոխանակման փոխգործելիության հարթակի միջոցով։».
2) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 25-րդ ենթակետով՝
«25) անշարժ գույքի մակերեսը»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 388-Ն որոշման N 1 ձևով 2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված ու գնահատված (վերագնահատված) անշարժ գույքի վերաբերյալ ամփոփ տեղեկությունները հարկային մարմին են ներկայացվում մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը ներառյալ։