Կառավարության որոշումներ

11 Փետրվարի 2021, 156 - Ն

ՁԿԱՆ, ՋՐԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՒ ՁԿՆԱՄԹԵՐՔԻ, ՄՍԻ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԹԵՐՔԻ, ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ, ՁՎԻ, ՄԵՂՐԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 426-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ և 18-րդ կետերով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել ձկան, ջրային կենդանիների ու ձկնամթերքի, մսի և կենդանիների սպանդից գոյացած մթերքի, կաթի և կաթնամթերքի, ձվի, մեղրի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N 426-Ն որոշման վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ «Մսի, մսամթերքի և հումքի վարակազերծման ու ոչնչացման կարգը սահմանելու մասին»:
3. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի Ձկան և ջրային կենդանիների անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասին N 2319-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի Կաթի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասին N 2305-Ն որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի «Ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 1391-Ն որոշումը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի Մեղրի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասին N 1416-Ն որոշումը.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N 426-Ն որոշման 1-ին մասի «ա» կետը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

հավելված