Կառավարության որոշումներ

4 Փետրվարի 2021, 135 - Ա

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ

 Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի
N 450-Ն որոշման հավելվածի 5-րդ և 6-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչից մինչև 2024 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տալ
սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային
զորակոչից մինչև 2022 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տալ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների՝ համաձայն
N 2 հավելվածի:

հավելված1

հավելված2