4 Փետրվարի 2021, 112 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇՈՒՌՆՈՒԽ ԵՎ ՈՐՈՏԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԱՆՑԱԾ ԲՆԱԿԵԼԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՍՑԵՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԿԱՄ ԱՅԴ ՀԱՍՑԵՈՒՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ՆՈՒՅՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԱՅԼ ՀԱՍՑԵՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ԱՅԴ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, սակայն նույն բնակավայրի այլ հասցեում հաշվառված քաղաքացիների օգնության միջոցառումը՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, սակայն նույն բնակավայրի այլ հասցեում հաշվառված քաղաքացիներին օգնություն տրամադրելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, սակայն նույն բնակավայրի այլ հասցեում հաշվառված քաղաքացիների օգնության միջոցառման շահառուների տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե անձը, իսկ եթե շահառուն անչափահաս է՝ ծնողը կամ խնամակալը, հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց), հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և շահառուի (անչափահաս շահառուի դեպքում՝ ծնողի (խնամակալի) անվամբ բացված բանկային հաշվի համարը։
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, սակայն նույն բնակավայրի այլ հասցեում հաշվառված քաղաքացիներին օգնության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու վերաբերյալ: