24 Դեկտեմբերի 2020, 2140 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1830-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը, Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության
2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետը և
Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1830-Լ որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին N 1830-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրից և 1-ին կետից հանել 2020-2024 թվականների բառերը.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
3) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նոր հնգամյա ռազմավարական ծրագիրը՝
առաջիկա հինգ տարիների համար բառերը փոխարինել գործող ռազմավարական ծրագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ բառերով.
4) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նախորդ տարվա ռազմավարական ծրագրի առաջընթացի բառերը փոխարինել ռազմավարական ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման նախորդ տարվա բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: