Կառավարության որոշումներ

27 Հունվարի 2021, 106 - Ա

ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1752-Ն որոշման հիման վրա «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության և «ԱյԱրԴի Ինջինիերինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2020 թվականի մարտի 4-ին կնքված Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային Ծրագիր-Ծրագիր 3-ի շրջանակներում վերակառուցվող Մ-1‚ Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների մատուցման N RA/CS/SSS/01 պայմանագրում՝ պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելով լրացուցիչ 7 ամսով:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրի երկարաձգված լրացուցիչ ժամկետում մատուցված ծառայությունների արժեքը կազմում է 240.0 մլն դրամ, որը վճարվելու է Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման ծրագրի համակարգում և կառավարում (Տրանշ 3) միջոցների հաշվին:
3. Սույն որոշման հիման վրա կնքվելիք համաձայնագրի գործողությունը տարածվում է 2020 թվականի օգոստոսի 18-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Արխիվ

2024

2023