Կառավարության որոշումներ

27 Հունվարի 2021, 95 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 47-րդ հոդվածը և 7-րդ հավելվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ժամանակավոր արգելել Հայաստանի Հանրապետություն ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ 2523210000 ապրանքային դիրքին դասվող ծածկագրի) ապրանքային դիրքի ծածկագրին դասվող ապրանքների «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծումը:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`
1) սահմանված կարգով ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին.
2) ներկայացնել առաջարկ Եվրասիական տնտեսական միության քննարկմանը` Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների ներմուծման արգելքի կիրառման վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի կատարման վերահսկողությունը:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը և գործում է երկու ամիս ժամկետով։

 

Արխիվ

2024

2023