Կառավարության որոշումներ

27 Հունվարի 2021, 98 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 640-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքի 33-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի «Անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ ամրացնելու, տրամադրելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 749-Ա և 2006 թվականի մայիսի 4-ի N 561-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 640-Ա որոշման N 1 հավելվածի 5-րդ կետը:
2. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ քաղաք Երևան, Արաբկիր վարչական շրջանի, Կիևյան 2-րդ նրբ., 18 տ. հասցեում գտնվող՝ 40,710,294 դրամ համախառն հաշվեկշռային արժեքով, 394.2 քմ մակերեսով բնակելի տունը, 28.3 քմ մակերեսով ավտոտնակը և 27.7 քմ մակերեսով կաթսայատունը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.04095 հա պետական սեփականություն հանդիսացող հողամասը (այսուհետ՝ բնակելի տուն. վկայականի համարը՝ 2245020) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
3. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ սույն որոշման N 1 հավելվածում նշված շարժական գույքը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
4. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող և ֆինանսների նախարարության կառավարմանը հանձնված՝ սույն որոշման N 2 հավելվածում նշված բաժնետոմսերի կառավարման լիազորությունը փոխանցել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերում նշված գույքի, քաղաք Երևան Սարյան 22 հասցեում գտնվող շենքի 12-րդ հարկում գտնվող 85.6 քառ. մետր մակերեսով տարածքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և բնակելի տան սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքների կատարումը, ինչպես նաև սույն որոշման 4-րդ կետում նշված բաժնետոմսերի կառավարման լիազորությունը փոխանցելու համար օրենսդրությամբ նախատեսված գործողություների կատարումը: Ընդ որում՝ անշարժ գույքի գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին:

հավելված1

հավելված2