Կառավարության որոշումներ

25 Հունվարի 2021, 81 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1369-Ն և 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1035-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց աջակցող միջոցներ տրամադրելու հատուկ ընթացակարգը՝ համաձայն N 3 հավելվածի:».
2) N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում հաստատել շահառուի կարիքների գնահատման գործիքը՝ համաձայնեցնելով առողջապահության նախարարի հետ.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հաստատել անհատական հավաստագրի ձևը, գնային արժեքները, բազմամասնագիտական թիմի կազմը, աշխատակարգը և գործառույթները, շահառուի դիմումի ձևը:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ընդունվելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց տվյալները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հարջորդող օրվանից և գործում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:  

Հավելված

Արխիվ

2024

2023