Կառավարության որոշումներ

21 Հունվարի 2021, 64 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված համակարգչային տեխնիկան՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և նվիրաբերել Արցախի Հանրապետությանը՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությանը տրամադրելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված համակարգչային տեխնիկայի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` պայմանագրում նախատեսելով, որ բոլոր ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցների հաշվին.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված համակարգչային տեխնիկայի դուրսգրումը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռից:

 հավելված

Արխիվ

2024

2023