Կառավարության որոշումներ

21 Հունվարի 2021, 68 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1906-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 30-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար Երևանի պողպատյա խողովակների գործարան «ԹԵՐՄՈՐԵՔՍ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1906-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագրից և առաջին կետից հանել «Երևանի պողպատյա խողովակների գործարան» բառերը.
2) հավելվածի 1-ին կետի «Արժեքը (դրամ)» սյունակի «53 132 699» թիվը փոխարինել «57 657 597» թվով.
3) հավելվածի 2-րդ կետի «Արժեքը (դրամ)» սյունակի «19 129 869» թիվը փոխարինել «22 505 801» թվով.
4) հավելվածի 3-րդ կետի «Արժեքը (դրամ)» սյունակի «20 793 206» թիվը փոխարինել «26 732 267» թվով.
5) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «93 055 774» թիվը փոխարինել «106 895 665» թվով։