Կառավարության որոշումներ

21 Հունվարի 2021, 67 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1519-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «ՏԵՖՖԻ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1519-Ա որոշման հավելվածի 1-ին կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի՝
«steel model: 409L1
C: 0.010
Si: 0.51
Mn: 0.36
P: 0.028
S: 0.002
Cu: 0.12
Ni: 0.10
Cr: 11.14
N: 0.009
Mo: 0.019
Ti: 0.169
NB: 0.007
Y.S.0.2%: 238
T.S: 402
EL: 38
HRB: 72
HV: 131
Y.S.1.0%: 256» տառերը և թվերը փոխարինել
«C: 0-0.15
Si: 0-1.00
Mn: 0-10.00
P: 0-0.08
S: 0-0.03
Cu: 0-2.00
Ni: 0-10.50
Cr: 11.14-19.50
N: 0-0.20» տառերով և թվերով։