Կառավարության որոշումներ

14 Հունվարի 2021, 47 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 631-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների (արտադրանքի) արտահանման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1228-Ն և 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1901-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1442-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1 6-րդ կետում սննդամթերքի անվտանգության և անասնաբուժության բնագավառներում պետական կառավարման լիազոր մարմինը բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը բառերով.
2 37-րդ կետում «ծառայության» բառը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի «Պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման, վերագրանցման և գրանցումից հանելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1039-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 478-Ն որոշման հավելվածի NN 1, 2 ձևերում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 954-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին)» բառերով.
2) 30-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության» բառերով.
3) 32-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն (այսուհետ` ծառայություն)» բառերը փոխարինել «տեսչական մարմին» բառերով.
4) 33-36-րդ, 38-րդ կետերում «ծառայություն» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տեսչական մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
5) 38-րդ կետում, N N 2, 3 ձևերում «պետ» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ղեկավար» բառով և դրան համապատասխան հոլովաձևերով:
6) N N 2, 3 ձևերում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ վայրի ջրային կենդանիների արտահանման համար պահանջվող առողջության սերտիֆիկատ տալու կարգը և սերտիֆիկատի ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1305-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից (այսուհետ՝ ծառայություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին) կողմից» բառերով.
2) 4-5-րդ կետերում «ծառայություն» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տեսչական մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 26-ի «Գյուղատնտեսական կենդանիների կարանտինի սահմանման և չեղյալ հայտարարման կարգը հաստատելու մասին» N 671-Ն որոշման հավելվածի 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի» բառերով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի «Կենդանիների վարակիչ հիվանդությունների մասին ծանուցման և գրանցման կարգը հաստատելու մասին» N 1477-Ն որոշման հավելվածի 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին» բառերով:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության տարածք արտահանվող՝ կենդանական ծագում ունեցող մթերքում մնացորդային նյութերի հսկողության, կենդանական ծագում ունեցող մթերքում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակները սահմանելու, մնացորդային նյութերի նկատմամբ հսկողության իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1196-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 898-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին՝» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝» բառերով.
2) որոշման N 2 հավելվածի 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ` ծառայություն)՝» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին)» բառերով.
3) որոշման N 2 հավելվածի 3-րդ կետում և 11-րդ կետի 5-րդ ենթակետում «ծառայությունն» բառը փոխարինել «տեսչական մարմինն» բառերով:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող դիտարկման ընթացքում հսկիչ գնումների անցկացման, դրանց ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը սահմանելու մասին» N 1175-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման, որոշման հավելվածի վերնագրում և որոշման 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի» բառերով.
2) որոշման հավելվածի 1-ին կետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից (այսուհետ` ծառայություն) բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից (այսուհետ` տեսչական մարմին)» բառերով.
3) որոշման հավելվածի 2-րդ, 4-7-րդ, 10-12-րդ կետերում «ծառայություն» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տեսչական մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
4) որոշման հավելվածի 4-5-րդ կետերում, 12-րդ կետում «պետ» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ղեկավար» բառերով և դրան համապատասխան հոլովաձևերով.
5) որոշման հավելվածի 6-7-րդ, 11-րդ կետերից հանել աշխատակազմի բառը.
6) որոշման N 2 ձևում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի» բառերով:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի «Սննդի արտադրության, վերամշակման և բաշխման փուլերում (նախնական արտադրության գործառնություններից հետո) պատշաճ հիգիենիկ ու արտադրական գործելակարգի և վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի, ինչպես նաև կերեր և կերային հավելումներ արտադրողների կողմից վտանգի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգերի (ըստ արտադրության ոլորտների) ներդրման ժամանակացույցը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի N 531-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 827-Ն որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին՝» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝» բառերով, իսկ «ծառայության» բառը՝ «տեսչական մարմնի» բառով:
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ արտահանվող մեղրին ներկայացվող պահանջները, ինչպես նաև մարդու սպառման համար նախատեսված մեղրի և մեղվաբուծական այլ արտադրանքների արտահանման առողջության սերտիֆիկատ տալու կարգը և առողջության սերտիֆիկատի ձևը հաստատելու մասին» N 1133-Ն որոշման N 2 հավելվածի 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ՝ ծառայություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի այսուհետ՝ տեսչական մարմին» բառերով, 3-րդ կետում «ծառայություն» բառը «տեսչական մարմին» բառով, իսկ 4-րդ կետում «Ծառայությունը» բառը՝ «Տեսչական մարմինը» բառերով:
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Անասնաբուժության մեջ օգտագործվող կենսապատրաստուկների (անասնաբուժական դեղամիջոցների) Հայաստանի Հանրապետություն ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից արտահանման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1228-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1088-Ն որոշման N 1 հավելվածի 4-5-րդ, 15-16-րդ կետերում, N N 1, 2 ձևերում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն» բառերը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը Հայաստանի Հանրապետություն ներմուծված սննդամթերքի, անասնաբուժական և բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1228-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 169-Ն որոշման և որոշման հավելվածի վերնագրերում, որոշման և որոշման հավելվածի 1-ին կետերում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին» բառերով:
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 9-ի «Ներմուծման և արտահանման ժամանակ ներգրավված մարմինների՝ իրենց գործունեության վայրերից և աշխատանքային ժամերից դուրս ծառայությունների մատուցման կարգը հաստատելու մասին» N 172 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում և որոշման N 2 հավելվածի վերնագրում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի» բառերով.
2) որոշման N 2 հավելվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ՝ ծառայություն)» բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին)» բառերով.
3) որոշման N 2 հավելվածի 2-3-րդ, 5-րդ կետերում «ծառայություն» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տեսչական մարմնի» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության նպատակով փորձարկումներ իրականացնող փորձարկման լաբորատորիաների` մրցույթով լիազորման կարգը հաստատելու մասին» N 1228-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը» բառերով:
15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Վտանգավոր սննդամթերքի և վտանգավոր կերի օգտահանման ու ոչնչացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի N 824-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1060-Ն որոշման հավելվածի 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը» բառերով, իսկ 25-րդ կետում և N 1 ձևում «ծառայության» բառը՝ «լիազոր մարմնի» բառերով:
16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի «Կերի շղթայի օպերատորի գործունեության եզրակացություն տալու կարգը սահմանելու մասին» N 252-Ն որոշման հավելվածի 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի» բառերով, որոշման 2-րդ կետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին» բառերով, իսկ որոշման հավելվածի N N 1, 2 ձևերում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար» բառերով:
17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Պեստիցիդների ու ագրոքիմիկատների փորձաքննության անցկացման կարգը և պեստիցիդների ու ագրոքիմիկատների ներմուծման և արտահանման մասին եզրակացության ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1151-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1192-Ն որոշման և որոշման NN 1, 2, 3 հավելվածների ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ որոշման 3-րդ կետում «պետին» բառը «ղեկավարին» բառով:
18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում` անասնաբուժության բնագավառում օգտագործվող պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների պետական գրանցման կարգը և դրանց պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» N 1335-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին» բառերով:
19. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի «Պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 11-ի N 18 և 2002 թվականի հունվարի 8-ի N 11 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 908-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1 որոշման 2-րդ կետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին բառերով.
2 որոշման N 1 հավելվածի 1-ին կետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ բառերով.
3 որոշման N 1 հավելվածի 3-րդ կետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության պետ բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բուսասանիտարիայի վարչության պետ բառերով.
4 որոշման N 2 հավելվածի 2-րդ կետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բառերով:
20. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 25-ի «Անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց համազգեստի ձևն ու կրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 13-ի N 1081-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 700-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ՝ ծառայություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին)» բառերով.
2) 5-րդ կետի 2-4-րդ, 6-րդ ենթակետերում, 6-րդ կետի 2-5-րդ ենթակետերում, 7-8-րդ կետերում «ծառայություն» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տեսչական մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
3 3-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԸ.
4) 8-րդ կետում «ГСБПП» և «SSFS» բառերը համապատասխանաբար փոխարինել «ИОБПП РА» և FSIB of RA բառերով, իսկ «ՀՀ ԳՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ» բառերով:
21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի «Բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերի և կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց մասին համապատասխան մարմիններին լիազոր մարմնի կողմից տեղեկացնելու կարգը հաստատելու մասին» N 649-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին» բառերով:
22. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի (բացառությամբ ԵԱՏՄ անդամ երկրների հետ) ոլորտում արտահանման և (կամ) ներմուծման սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկը, արտաքին առևտրային նպատակով արտահանման և (կամ) ներմուծման հավաստագրերի տրամադրման կարգը սահմանելու մասին» N 354-Ն որոշմամբ հաստատված NN 1, 2 հավելվածներում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն», ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին» բառերով:
23. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Անասնաբուժության, բուսասանիտարիայի ու կերի անվտանգության բնագավառներում վերահսկողություն իրականացնող և (կամ) ծառայություններ մատուցող լիազոր մարմնի իրավասությունը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը վերապահելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի N 557-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 9-ի N 62 ու օգոստոսի 24-ի N 512 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1731-Ն որոշման վերնագրում և 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին» բառերով:
24. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի
8-ի «Լիազորած պետական մարմիններ ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի N 557-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1147-Ն որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը» բառերով:
25. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը լիազորություններ վերապահելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի N 1913-Ն, N 1916-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի N 576-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 13-ի N 103-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1732-Ն որոշման վերնագրում և 1-ին կետում «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին» բառերով:
26. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համակարգի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ միաձուլման ձևով վերակազմակերպելու մասին» N 103-Ն որոշման 5-րդ կետում «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին» բառերով:
27. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Եվրոպական միության երկրներ արտահանման նպատակով ձկան, ջրային կենդանիների, այլ հիդրոբիոնտների և դրանցից ստացված մթերքների մեջ վտանգավոր նյութերի առավելագույն քանակների հսկողության կանոնների մասին» N 1422-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1 որոշման հավելվածի 2-րդ կետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն) բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին) բառերով.
2 որոշման հավելվածի 3-րդ կետում Տեսչությունն բառը փոխարինել Տեսչական մարմինն բառերով.
3 որոշման 2-րդ կետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը բառերով:
28. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևերը հաստատելու մասին» N 347-Ն որոշման N 1 հավելվածի 22-րդ կետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի բառերով:
29. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի Հայաստանի Հանրապետությունում կենդանիների և կենդանական ծագման մթերքի մեջ մնացորդների մոնիթորինգի ծրագիրը հաստատելու մասին N 236-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1 որոշման հավելվածի 4-րդ կետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը բառերով.
2 որոշման հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
11. Մոնիթորինգի իրականացման ընթացքում նմուշառումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 16-ի N 1142-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 21-ի N 898-Ն որոշումներով սահմանված կարգով:»:
30. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Օրգանական գյուղատնտեսական սննդամթերքի ներմուծման և արտահանման կարգը և ներմուծվող օրգանական գյուղատնտեսական սննդամթերքն ուղեկցող օրգանական սերտիֆիկատի ձևը սահմանելու մասին» N 1688-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին» բառերով, իսկ «ծառայության» բառը՝ «տեսչական մարմնի» բառերով.
2) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սահմանային հսկիչ կետի տեսուչը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սահմանային պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը» բառերով.
3) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետում «ծառայության սահմանային հսկիչ կետի տեսուչի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սահմանային պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի» բառերով, իսկ «ծառայություն» բառը՝ «տեսչական մարմինը» բառերով.
4) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետում «ծառայության տեսուչի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սահմանային պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի» բառերով:
31. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի «Հնդկաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն գոմեշի մսի ներմուծմանը ներկայացվող պահանջները և Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցչի գործունեության կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 19-ի N 1050-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 631-Ն որոշումը:
32. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Արխիվ

2024

2023