Կառավարության որոշումներ

14 Հունվարի 2021, 15 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 1986-Ն և 2005 թվականի սեպտեմբերի 15-ի N 2114-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1183-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 2-րդ կետի՝
ա. «բ» ենթակետը «զավակներին» բառից հետո լրացնել «, ծնողներին, ամուսնուն (կնոջը)» բառերով,
բ. վերջին պարբերության մեջ «երեխա-ուսանողներին» բառերը փոխարինել «մինչև 27 տարեկան զավակներին, ծնողներին, ամուսնուն (կնոջը)» բառերով.
2) 2.1-ին կետում «կրթության և գիտության նախարարության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` նախարարություն)» բառերով.
3) 2.2-րդ և 2.4-րդ կետերից հանել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության» բառերը.
4) 2.3-րդ կետում՝
ա. «սեպտեմբերի 10-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 30-ը» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Բարձրագույն ուսումնական հաստատությունները մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 20-ը նախարարություն են ներկայացնում սույն կարգի 2.1-ին կետով սահմանված ուսանողների խմբերի վերաբերյալ տվյալները` համապատասխան ֆինանսական միջոցներ ստանալու համար:».
5) 2.5-րդ կետից հանել «, ինչպես նաև Տավուշի մարզի Բերդի համայնքում» բառերը.
6) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ.
«Սույն կետի պահանջները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նշած վայրում և պայմաններով զինվորական ծառա-յություն անցնելու մասին քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքած սովորող-ների վրա՝ պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում:».
7) 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Առաջին կուրսում պետական կրթաթոշակ տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ընդունելության կանոններով սահմանված կարգով պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղերում ընդունված բոլոր ուսանողներին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: