Կառավարության որոշումներ

14 Հունվարի 2021, 14 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 974-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի տրման, անձնագրի փոխանակման և օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 974-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) հավելվածի ամբողջ տեքստում զինվորական կցագրման վկայական բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել նախազորակոչային տարիքի քաղաքացիների համար` նախազորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, զորակոչային տարիքի և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով տարկետում ստացած քաղաքացիների համար` զորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով ու լրացնել «զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք (զինապարտները)» բառերով՝ սույն լրացումը բացառելով որոշման հավելվածի 4-րդ կետում.
2) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.
«4) նախազորակոչային տարիքի քաղաքացիների համար` նախազորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, զորակոչային տարիքի և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով տարկետում ստացած քաղաքացիների համար` զորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք (զինապարտները):».
3) 3-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունից հանել 2-5 էջերի բառերը.
4) ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերությունը.
5) 3-րդ կետի 1-ին ենթակետի «է» պարբերությունից հանել իսկ 22-րդ հոդվածով սահմանված դեպքում` երեխայի գրավոր համաձայնությունը բառերը.
6) 3-րդ կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ. նախկին ԽՍՀՄ համաքաղաքացիական և (կամ) արտասահմանյան անձնագրերը փոխանակելու դեպքում՝ քաղաքացու մշտական բնակության օտարերկրյա պետության քաղաքացիություն չունենալու մասին տեղեկանք կամ տվյալ պետությունում օտարերկրացու բնակության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև տվյալներ` նախկին ԽՍՀՄ համաքաղաքացիական և (կամ) արտասահմանյան անձնագրերի սերիայի և համարի, ստացման վայրի և ժամանակի վերաբերյալ (առկայության դեպքում):.
7) 4-րդ կետում «զինկոմիսարիատի կամ հանրապետական զինկոմիսարիատի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ նրա տարածքային ստորաբաժանումների» բառերով.
8) 19-րդ կետը ստորագրության բառից հետո լրացնել իսկության բառով.
9) 22․2-րդ կետում «զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ նրա տարածքային ստորաբաժանումների» բառերով.
10) N 4 ձևի 5-րդ կետի «ա» ենթակետում «զինվորական կոմիսարիատը» բառերը փոխարինել «մարմինը» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: