Կառավարության որոշումներ

14 Հունվարի 2021, 25 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը ընդունել սույն որոշման hավելվածով սահմանված ցանկում ընդգրկված նվիրաբերողների կողմից տրամադրված 1800 միավոր շարժական գույքը (այսուհետ՝ գույք) և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում հեռավար կրթության կազմակերպման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝
1) հեռավար կրթության կազմակերպման նպատակով գույքը բաշխել Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցներին.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել որոշման նախագիծ՝ փաստացի բաշխված գույքը հեռավար կրթության կազմակերպման նպատակով դպրոցներին, որպես նվիրաբերություն տրամադրելու մասին:

հավելված