Կառավարության որոշումներ

14 Հունվարի 2021, 26 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, սույն որոշման հավելվածում ներառված մարմիններին ամրացված 5 միավոր տրանսպորտային միջոցները՝ (այսուհետ՝ գույք) համաձայն hավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը։
2. Պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի ցանկում նշված տրանսպորտային միջոցների՝ պետական գրանցման (հաշվառման) ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին։

հավելված

 

Արխիվ

2024

2023