Կառավարության որոշումներ

30 Դեկտեմբերի 2020, 2216 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին սույն որոշման հավելվածում նշված աշխատանքների գծով համայնքների հետ կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրերում և համապատասխան շինարարական աշխատանքների, դրանց կատարման նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների գնման պայմանագրերում կատարել փոփոխություններ՝ պայմանագրերի գործողության ժամկետ սահմանելով մինչև 2021 թվականի օգոստոսի 1-ը։
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի N 278-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 2020 թվականին հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման շինարարական աշխատանքների, դրանց կատարման նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների գնման պայմանագրերի գործողության ժամկետը երկարաձգել՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված