30 Դեկտեմբերի 2020, 2214 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» N 1708-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3․1-ին կետով.
«3․1․ Սույն որոշման գործողությունը չի տարածվում մինչև 2021 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներկրված ապրանքների վրա։».
2) 4-րդ կետում «2020 թվականի դեկտեմբերի 31-ից» բառերը փոխարինել «2021 թվականի հունվարի 1-ից» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո՝ անմիջապես: