24 Դեկտեմբերի 2020, 2200 - Ա
ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի 1-ին մասը, 685-րդ, 688-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետը, 5-րդ և 6.2-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան, Մյասնիկյան փողոց 61 հասցեում գտնվող անշարժ գույքից 77 080 000 դրամ շուկայական արժեքով 770,9 քառ. մետր (որից 560,3 քառ. մետր 1-ին հարկից և 210,6 քառ. մետր կիսանկուղային հարկից) ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) հետ վերցնել «Դիլիջանի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և 5 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Դիլիջանի համայնքային կենտրոն» հասարակական կազմակերպությանը (գրանցման համար՝ 211.171.1132858)՝ իր կողմից ներկայացված ծրագրին համապատասխան գործունեություն իրականացնելու համար:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Դիլիջանի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 23.12.2014 թ. կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման թիվ 114/0014 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Դիլիջանի համայնքային կենտրոն» հասարակական կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Դիլիջանի համայնքային կենտրոն» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝
ա. կազմակերպությունը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում,
բ. կազմակերպությունն իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում՝ սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման,
գ. պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին: