Կառավարության որոշումներ

28 Դեկտեմբերի 2020, 2194 - Ն

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԲԱՑԹՈՂՆՄԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ «ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺ» ՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ՕՊԵՐԱՏՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 40-րդ հոդվածը և «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև անձանց պետական սահմանով բացթողնման պարզեցված կարգ սահմանելու, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման տվյալների թափանցիկությունն ու հավաստիությունն ապահովելու և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը կանխելու և քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքի իրականացումն ապահովելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև անձանց պետական սահմանով բացթողնման պարզեցված կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությունում փորձնական կարգով գործարկվում է Եվրասիական բանկի թվային տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից մշակված՝ «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակը, և մեկնարկում է «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակի փորձնական փուլը։
3. «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությունը ճանաչել որպես «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակի օպերատոր (այսուհետ՝ օպերատոր)։
4. Սույն որոշման 2-րդ և 4-րդ գլուխների դրույթների կատարումն ապահովում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը։
5. Սույն որոշման 3-րդ գլխի դրույթների կատարումն ու վերահսկողությունն ապահովում է օպերատորը:
6. Սույն որոշման 5-րդ գլխի դրույթների կատարումն ու հսկողությունը ապահովում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված


 

Արխիվ

2024

2023