28 Դեկտեմբերի 2020, 2195 - Լ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 9-րդ կետը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի N 72
որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի N 72 որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր են համարվում կոնսորցիումով հանդես եկող «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Արշակունյաց 49-22, պետական գրանցման համարը՝ 269.110.1117158, հարկ վճարողի հաշվառման համարը՝ 02284645), «Ցենտռ ռազվիտիյա պեռսպեկտիվնիխ տեխնոլոգիյ» սահմանափակ պատասխանատվությամբ (Ռուսաստանի Դաշնություն, 121609, քաղ. Մոսկվա,
Ռուբլյովսկոյե մայրուղի 28, հարկ 18, սենյակ 31, պետական գրանցման համարը՝ 1177746542247, հարկ վճարողի նույնականացման համարը՝ 773I369928) և «ԱյՄարկ» սահմանափակ պատասխանատվությամբ (Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Մոսկվա, Ռուբլյովսկոյե մայրուղի 28, հարկ 18, սենյակ 30, պետական գրանցման համարը՝ 1187746883499, հարկ վճարողի նույնականացման համարը՝ 9731013192) ընկերությունները: Վերոգրյալ իրավաբանական անձանց անունից հանդես է գալիս «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: