Կառավարության որոշումներ

25 Դեկտեմբերի 2020, 2186 - Ա

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝
1) սույն որոշման հավելվածի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից կնքված պայմանագրերի «Ավտոտրանսպորտային ապահովման մասով» ցանկում ներկայացված աղյուսակում ներառված պայմանագրերի ընդհանուր գնի ավելացումն իրականացնել՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պահանջը.
2) սույն որոշման հավելվածում նշված պայմանագրերի կատարման ժամկետներն երկարաձգել մինչև 2021 թվականի մայիսի 1-ը՝ չկիրառելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու ընկած ժամանակահատվածում հաշվարկված տույժերը:

հավելված

Արխիվ

2024

2023