Կառավարության որոշումներ

24 Դեկտեմբերի 2020, 2157 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 783-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի «Հարկային մարմնի կողմից հարկ վճարողների ցանկերի հրապարակման կարգը և ձևերը սահմանելու մասին» N 783-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.
«3) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործող հարկ վճարողների՝ տարվա արդյունքներով վճարած հարկերի և վճարների ցանկերը, արտահանած ապրանքների ցանկերը՝ արժեքային, բնաիրային և քանակական չափերով, հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 666-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված ձևին համապատասխան:».
2) որոշման N 1 հավելվածը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին և 5.2-րդ կետերով.
«5.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 783-Ն որոշման N 2 հավելվածի N 4 ձևի ցանկի կազմման իմաստով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարած 50 միլիոն դրամ և ավելի շահութահարկի մեծությունը հաշվարկվում է որպես այդ հարկատեսակի գծով հարկ վճարողի միասնական հաշվից վճարված (մարված) մեծություն՝ հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումարները:
5.2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 783-Ն որոշման N 2 հավելվածի N 5 ձևի ցանկի կազմման իմաստով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարած 10 միլիոն դրամ և ավելի եկամտային հարկի մեծությունը հաշվարկվում է որպես այդ հարկատեսակի գծով հարկ վճարողի միասնական հաշվից վճարված (մարված) մեծություն՝ հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումարները:».
3) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 783-Ն որոշման N 2 հավելվածի N 7 ձևի ցանկը կազմվում է՝ հիմք ընդունելով հարկ վճարողների կողմից հարկային տարվա սկզբից միասնական հաշվից վճարված (մարված) մեծությունը՝ հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումարները և (կամ) մաքսային մարմնի կողմից հավաքագրված գումարների մեծությունը աճողական կարգով: Ընդ որում՝
1) որպես հարկային տարվա սկզբից վճարված (մարված) հարկերի և վճարների մեծություն՝ ցանկի պետական բյուջեի եկամուտներ հարկային մարմնի մասով սյունակի համապատասխան տողում լրացվում է ցանկի` ըստ հարկատեսակների անվանումների սյունակների հարկային մարմնի մասով գումարների հանրագումարը: Ըստ հարկատեսակների սյունակները լրացվում են որպես տվյալ հարկատեսակի գծով հարկ վճարողի միասնական հաշվից վճարված (մարված) գումարի մեծություն՝ հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումարները: Ընդ որում, վերադարձված գումարների մեջ չեն ներառվում միասնական հաշիվ վերադարձված՝ ավելացված արժեքի հարկի (այսուհետ՝ ԱԱՀ) զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը, յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված` բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված գործարքների իրականացման դեպքում ակցիզային հարկի փոխհատուցվող գումարը, ինչպես նաև 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարը և գերավճարից տարբերվող գումարը։ Սույն ենթակետի կանոնները հարկերի և վճարների մասով կիրառելի են «այլ հարկեր, վճարներ» սյունակի համապատասխան տողը լրացնելիս։ Միասնական հաշվի միջոցով չմարվող պետական վճարի մասով հիմք է ընդունվում համապատասխան գանձապետական հաշվին կատարված վճարումը.
2) որպես հարկային տարվա սկզբից վճարված հարկերի մեծություն՝ ցանկի պետական բյուջեի եկամուտներ մաքսային մարմնի մասով սյունակի համապատասխան տողում լրացվում է ցանկի` ըստ հարկատեսակների անվանումների սյունակների մաքսային մարմնի մասով գումարների հանրագումարը: Ըստ հարկատեսակների սյունակները լրացվում են որպես տվյալ հարկատեսակի գծով հարկ վճարողի կողմից պետական բյուջե վճարված գումարի մեծություն։ Սույն ենթակետի կանոնները հարկերի և վճարների մասով կիրառելի են «այլ հարկեր, վճարներ» սյունակի համապատասխան տողը լրացնելիս.
3) ցանկի ընդամենը մուտքերը սյունակի համապատասխան տողում լրացվում է պետական բյուջեի եկամուտներ հարկային մարմնի մասով սյունակի և պետական բյուջեի եկամուտներ մաքսային մարմնի մասով սյունակի համապատասխան տողերի հանրագումարը.
4) ցանկի «ԱԱՀ-ի և ակցիզային հարկի մասով՝ միասնական հաշիվ վերադարձված գումարներ» սյունակում լրացվում են համալիր հարկային ստուգման արդյունքում կամ պարզեցված ընթացակարգով միասնական հաշվին մուտքագրված ԱԱՀ-ի գումարները, միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված և միասնական հաշիվ վերադարձված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարները, համալիր հարկային ստուգման արդյունքում միասնական հաշիվ վերադարձված ակցիզային հարկի գումարները:.
4) որոշման N 2 հավելվածի N 7 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից և տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ընկած եռամսյակների վրա:

հավելված

Արխիվ

2024

2023