24 Դեկտեմբերի 2020, 2155 - Ա
ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ, ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 697-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և «Նաիրի» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 167-Ա որոշման 7-րդ կետի հիման վրա կնքված «Նաիրի» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրված 2018 թվականի արտադրության 2019 թվականի մայիսի 2-ին կնքված «Նաիրի» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց, անժամկետ օգտագործման գույք հանձնելու մասին» թիվ երկու պայմանագիրը, և «Ջինբեյ Բրենդ SY5038XJHL-M1S1BH» մակնիշի LSY8CACF61K013437 նույնականացման համարով, 34,833,857 դրամ սկզբնական և 34,833,857 դրամ հաշվեկշռային արժեքով շտապ օգնության ռեանիմոբիլը` օժանդակ սարքավորումներով, ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող 2013 թվականի արտադրության «Նիսսան Սենթրա 1.8» մակնիշի, 050 LL 60 պետական համարանիշով MNTAB7A97E6002295 նույնականացման համարով, 9,950,000 դրամ սկզբնական արժեքով, 5,145,110 դրամ հաշվեկշռային արժեքով տրանսպորտային միջոցը անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:
3. Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող 2015 թվականի արտադրության «Գազ 2824NA» մակնիշի, 062 LL 60 պետական համարանիշով, XU42824NAF0002660 նույնականացման համարով, 4,343,363.01 ՀՀ դրամ սկզբնական արժեքով, 4,343,363.01 դրամ հաշվեկշռային արժեքով տրանսպորտային միջոցն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
4. Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող 2011 թվականի արտադրության «Ռենո Լոգան» մակնիշի, 174 UL 64 պետական համարանիշով, SC092752 նույնականացման համարով, 4,125,000 դրամ սկզբնական արժեքով, 536,250 դրամ հաշվեկշռային արժեքով, 2014 թվականի արտադրության «Ռենո Դասթեր» մակնիշի, 059 LL 60 պետական համարանիշով, HB 396439 նույնականացման համարով, 7,900,000 դրամ սկզբնական արժեքով, 3,950,000 դրամ հաշվեկշռային արժեքով տրանսպորտային միջոցները անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ամրացված 2007 թվականի արտադրության «Նիվա Վազ 21214-126-20» մակնիշի, 690 LL 11 պետական համարանիշով, SC054260 նույնականացման համարով, 0 դրամ սկզբնական արժեքով, 0 դրամ հաշվեկշռային արժեքով տրանսպորտային միջոցը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին` օտարման նպատակով:
6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) տասնհինգօրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրի լուծման և նույն կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, այդ գույքի պետական գրանցումը (հաշվառումը).
2) երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 2-4-րդ կետերում նշված գույքի անհատույց և անժամկետ օգտագործման մասին պայմանագրի կնքումը և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
7. Սահմանել, որ գույքի անհատույց և անժամկետ օգտագործման մասին պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման ընդունող կազմակերպությունների հաշվին, իսկ որոշման 1-ին կետում նշված գույքի պետական գրանցման ծախսերը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հաշվին:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 5-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը: