Կառավարության որոշումներ

24 Դեկտեմբերի 2020, 2141 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով.
«6) Երեխայի ծննդյան միանվագ նպաստի դեպքում «Պետական նպաստների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ քաղաքացու բնակության վայրի տարածքային կենտրոն է համարվում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության ցանկացած տարածքային ստորաբաժանում, որտեղ փաստացի ներկայացվում են սույն որոշմամբ սահմանված դիմումները:».
2) 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ կետով.
«7. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահո-վության ծառայության և Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության միջև տեղեկատվության փոխանակումը կատարվում է տեղեկատվական համակարգերի միջոցով՝ առցանց ռեժիմով կատարվում են հարցումներ և ստացվում են պատասխաններ: Սույն կետում նշված տեղեկատվության փոխանակումն ապահովվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն և 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշումներին համապատասխան՝ էլեկտրոնային համակարգերի փոխգործելիության և համապատասխան տվյալների բազաների փոխկապակցման միջոցով, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարա-րության սոցիալական ապահովության ծառայության պետի և Արդարադատության նախարա-րության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի կողմից հաստատված արձանագրություններով::
2. Որոշման N 1 հավելվածում`
1) 2-րդ կետի 4-րդ ենթակետում «(այսուհետ` ծառայություն) տարածքային բաժին» բառերը փոխարինել «(այսուհետ` ծառայություն) տարածքային համապատասխան ստորաբաժանում» բառերով.
2) 3-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «զ» պարբերությամբ.
«զ. եթե դիմումը ներկայացվում է ընտանիքում երկրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի համար, ապա նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի (զավակի) անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վկայականի սերիան և համարը, ծննդյան վկայականը հատկացնելու օրը, ամիսը, տարեթիվը, նոր ծնված երեխայի ծննդյան օրվան նախորդող 3 տարվա ընթացքում մահացած երեխաների (զավակների) մահվան վկայականի սերիան և համարը կամ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթղթի համարը:».
3) 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը, 4.1-ին և 4.2-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած.
4) 3.1-ին կետի 3-րդ ենթակետում «պերինատալ շրջանում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի N 949-Ն որոշմամբ սահմանված պերինատալ շրջանում» բառերով.
5) 3.2-րդ կետում «www.epension.am» բառերը փոխարինել «www.ssa.am» բառերով.
6) 3.4-րդ կետում «2017 թվականի փետրվարի 16-ի N 192-Ն» բառերը փոխարինել «2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն» բառերով.
7) 3.5-րդ կետի 2-րդ ենթակետում «երրորդ» բառը փոխարինել «երկրորդ» բառով, իսկ 5-րդ ենթակետում «www.epension.am» բառերը փոխարինել «www.ssa.am» բառերով.
8) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Ըստ անհրաժեշտության՝ սույն կարգի 3-րդ կետում նշված դիմումին կից ներկայացվում են նաև՝
1) այլ պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստն ստացած չլինելու վերաբերյալ փաստաթուղթ, եթե ծնողն օտարերկրյա քաղաքացի է.
2) նոր ծնված երեխայի կամ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի (զավակի) ծննդյան վկայականը, եթե ծննդի պետական գրանցումը կատարել է օտարերկրյա պետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը.
3) նոր ծնված երեխայի կամ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի (զավակի) ծնողի` նպաստի իրավունքը հաստատող փաստաթղթեր (նոր ծնված երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը հանդիսանալը հաստատող փաստա-թղթեր՝ հայրության ճանաչման վկայական, դատարանի վճիռ կամ երեխայի (զավակի) սերման փաստը հաստատող այլ փաստաթղթեր), եթե նոր ծնված երեխայի ծնողների ամուսնությունը գրանցված չէ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում կամ ամուսնությունը գրանցված է նոր ծնված երեխայի ծնվելու օրը կամ դրանից հետո.
4) նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար համահայր կամ համամայր քույրերին ու եղբայրներին հաշվի առնելու համար` սույն կարգի 8-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված դեպքում` համապատասխան դատարանի վճիռը կամ ծնողների փոխադարձ գրավոր համաձայնությունը, «բ» պարբերությունում նշված դեպքում` համապատասխան դատարանի վճիռը, «գ» պարբերությունում նշված դեպքում` ալիմենտ վճարելու վերաբերյալ ծնողների միջև կնքված և նոտարի վավերացրած գրավոր համաձայնությունը կամ համապատասխան դատարանի վճիռը, «դ» պարբերությունում նշված դեպքում` համապա-տասխան նոտարական ակտը, «ե» պարբերությունում նշված դեպքում` ծնողի մահվան վկայականը (եթե մահվան վկայականը տրված է օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից), կամ նրան մահացած կամ անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճիռը: Սույն կարգի 8-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված՝ ծնողների (փոխադարձ) գրավոր համաձայությունում ներառվում են համաձայնությունը կնքելու օրը, ամիսը, տարին, վայրը, երեխայի (զավակի) անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, ծնողներից յուրաքանչյուրի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, ինչպես նաև հավաստումը համաձայնեցվող հանգամանքներին համաձայն լինելու վերաբերյալ.
5) նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի (զավակի)` պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելը (ռազմաուսումնական հաստատությու-նում սովորելը) հաստատող` զինվորական կոմիսարիատի (ռազմաուսումնական հաստատության) տված կամ ազատազրկման վայրում գտնվելը հաստատող` քրեակատարողական հիմնարկի տված տեղեկանքը, եթե սույն կարգի 8-րդ կետում նշված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված կամ ազատազրկման վայրում պատիժը կրող՝ 16 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացուն (զավակին) երբևէ չի հատկացվել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտ կամ նրան հատկացված՝ Հայաստանի Հանրապետության քաղա-քացու անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտն անվավեր է: Տեղեկանքներում ներառվում են երեխայի (զավակի) անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, իսկ առկայության դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (առկայության դեպքում).
6) նոր ծնված երեխայի ծննդյան օրվան նախորդող 3 տարվա ընթացքում մահացած երեխայի (զավակի) մահվան վկայականը կամ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթուղթը, եթե այդ փաստաթղթերը տրված են օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից:».
9) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Սույն կարգի 3-րդ կետում նշված դիմումով և 4-րդ կետի 5-րդ ենթակետում նշված տեղեկանքներով ներկայացված տվյալներն ինքնաշխատ եղանակով համադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայից առցանց ռեժիմով էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության (էլեկտրոնային եղանակով կատարված հարցման և ստացված պատասխանի) միջոցով ծննդի, երեխայի (զավակի) սերման փաստի, ամուսնության, ամուսնալուծության, մահվան ակտերի վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնից ստացված տեղեկատվության հետ:.
10) 6-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.
11) 6.1-ին կետից հանել «ներկայացվում է նպաստը երրորդ և հաջորդ երեխայի համար սահմանված չափով վճարելու մասին դիմում, և» բառերը, իսկ «աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից» բառերը փոխարինել «իրավասու պետական մարմնից» բառերով.
12) 8-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը «փոխադարձ» բառից հետո լրացնել «գրավոր» բառով, «բ» պարբերությունից հանել «քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնալուծվելիս ծնողների միջև կնքվել է համաձայնություն՝ երեխայի խնամքը նոր ծնված երեխայի ծնողի կողմից իրականացնելու վերաբերյալ կամ» բառերը և ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «զ» պարբերությամբ.
«զ. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնից ստացված տեղեկա-տվության համաձայն` այդ համամայր երեխայի (երեխաների) ծննդյան ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկությունը լրացվել է մոր գրավոր հայտարարության հիման վրա կամ հոր մասին տեղեկությունը չի լրացվել (եթե նպաստը նշանակվելու է նոր ծնված երեխայի մորը):».
13) 8.1-ին կետի 2-րդ նախադասությունը հանել.
14) 13-րդ կետում 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եթե երեխան (զավակը) սույն կարգի 8-րդ կետի 2-րդ ենթակետի հիման վրա մեկ անգամ հաշվի է առնվում իր հորից կամ մորից սերված նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս, ապա դրանից հետո նոր կարգաթիվ որոշելիս՝ այդ երեխան (զավակը) կարող է հաշվի առնվել, եթե նոր ծնված երեխայի հետ սերվել է տվյալ հորից կամ տվյալ մորից:».
15) 15-րդ կետում «սույն կարգի 4-րդ, 4.1-ին, 4.2-րդ, 5-րդ, 6-րդ կետերում նշված տեղեկատվության» բառերը փոխարինել «սույն կարգի 5-րդ կետում նշված ճշտումների» բառերով.
16) 17-րդ կետում «փաստաթղթերի» բառը փոխարինել «դիմումի» բառով, իսկ «տեղեկատվության» բառից հետո լրացնել «(սույն կարգի 5-րդ կետում նշված ճշտումների)» բառերով.
17) 17-րդ կետի 1-ին ենթակետը «ներկայացնելու» բառից հետո լրացնել «կամ սույն կարգի 3-րդ կետում նշված դիմումով ներկայացված տվյալները ճշտելու» բառերով.
18) 23-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.
«Գումարը բանկ փոխանցելու դեպքում այդ մասին ծառայությունը տեղեկացնում է ծնողին՝ էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով նրա հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին կամ էլեկտրոնային փոստի հասցեին։».
19) 30-րդ կետի 2-րդ ենթակետը «վկայականը» բառից հետո լրացնել «, եթե այն տրամադրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը» բառերով, իսկ 3-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած.
20) 33-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 33.1-33.5-րդ կետերով.
«33.1. Ռազմական դրության ժամանակահատվածում սույն կարգի համաձայն նշանակված, սակայն ծնողին չվճարված նպաստի գումարը վճարվում է նաև նոր ծնված երեխայի մյուս ծնողին, եթե՝
1) նոր ծնված երեխայի ծնողները ունեն գրանցված ամուսնություն, կամ՝
2) նոր ծնված երեխան և նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի առնված երեխաները և զավակները սերված են նույն ծնողներից (նոր ծնված երեխայի հարազատ քույրերն ու եղբայրներն են)՝ երկրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նպաստ նշանակելու դեպքում։
33.2. Սույն կարգի 33.1-ին կետում նշված դեպքում նոր ծնված երեխայի ծնողը տարածքային բաժին է ներկայացնում`
1) դիմում, որում ներառվում են`
ա. դիմումը ներկայացնող ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության վայրի հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն (առկայության դեպքում),
բ. նոր ծնված երեխայի անունը, ազգանունը, ծննդյան վկայականի (մահացած երեխայի դեպքում` մահվան վկայականի) սերիան և համարը, բնակության վայրի հասցեն (բացա-ռությամբ այն դեպքի, երբ նոր ծնված երեխան մահացել է),
գ. նպաստի գումարը վճարելու համար այն բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ գումարը (եթե գումարը դեռ չի փոխանցվել բանկ).
դ. նշում այն մասին, որ տեղեկացված է, որ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, նպաստի գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում նպաստի գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, և կարող է կրկին վճարվել պետական բյուջե վերադարձվելու ամսվան հաջորդող երեք տարվա ընթացքում կրկին դիմելու դեպքում.
2) դիմումը ներկայացնող ծնողի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.
3) ամուսնության վկայականը կամ երեխաների (զավակների) սերման փաստը հաստատող փաստաթղթեր (երեխայի կամ զավակի ծննդյան վկայական կամ երեխայի (զավակի) սերման փաստի մասին ծննդի պետական գրանցման (ծննդյան ակտի գրանցման) փաստը հաստատող տեղեկանքում ներառված տեղեկատվություն պարունակող այլ փաստաթուղթ կամ դատարանի վճիռ, որով հաստատվել է երեխայի (զավակի) սերման փաստը), եթե դրանց լուսապատճեններն առկա չեն նպաստի գործում:
33.3. Սույն կարգի 33.2-րդ կետով սահմանված կարգով ներկայացված և առկա տեղեկատվության հիման վրա տարածքային բաժինը տասն աշխատանքային օրվա ընթացքում որոշում է`
1) մերժել նպաստը վճարելը և դրա մասին տեղեկացնել դիմումը ներկայացնող ծնողին (տեղեկացնել լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին).
2) վճարել նպաստը դիմումը ներկայացնող ծնողին:
33.4. Սույն կարգի 33.3-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում տարածքային բաժինը մերժում է նպաստը վճարելը, եթե ներկայացված փաստաթղթերը (առկա տեղեկատվությունը) բավարար չեն նպաստը դիմող ծնողին վճարելու համար:
33.5. Սույն կարգի 33.3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում նպաստը դիմումը ներկայացնող ծնողին վճարելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում ծառայությունը ծնողի տվյալները միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով սահմանված կարգով և մեկօրյա ժամկետում տեղեկացնում է բանկին (եթե գումարն արդեն փոխանցվել է բանկ) կամ ներառում է առաջիկա վճարման ցուցակ (եթե գումարը դեռ չի փոխանցվել բանկ)։».
21) 35-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 36-41-րդ կետերով.
«36. «Պետական նպաստների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 10-րդ մասում նշված դեպքում նպաստը վճարելու համար մինչև նպաստի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձվելու ամսվան հաջորդող 36-րդ ամիսը՝ ներառյալ, ծնողը (ում դիմումի հիման վրա նշանակվել է նպաստը) տարածքային բաժին է ներկայացնում դիմում, որում ներառվում են`
1) ծնողի բնակության (հաշվառման) վայրի հասցեն, անունը, ազգանունը, անձը հաստա-տող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը, հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե ծնողը հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց.
2) երեխայի (ում ծննդյան կապակցությամբ նշանակվել է նպաստը ) անունը, ազգանունը, ծննդյան վկայականի (եթե երեխան մահացել է՝ մահվան վկայականի) սերիան և համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն (բացառությամբ այն դեպքի, երբ նոր ծնված երեխան մահացել է), հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե ծնողը հրաժարվել է երեխայի հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց).
3) բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ նպաստի գումարը:
37. Սույն կարգի 36-րդ կետում նշված դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվում է նաև մյուս ծնողի դիմումի հիման վրա, եթե ներկայացվել է ծնողի (ում դիմումի հիման վրա նշանակվել է նպաստը)` նոտարական կարգով վավերացված համաձայնությունը` մյուս ծնողին նպաստ վճարելու վերաբերյալ կամ ծնողը (ում դիմումի հիման վրա նշանակվել է նպաստը)՝
1) մահացել է (դատական կարգով ճանաչվել է մահացած) կամ դատական կարգով ճանաչվել է անհայտ բացակայող.
2) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
3) դատական կարգով զրկվել է ծնողական իրավունքներից կամ սահմանափակվել են նրա ծնողական իրավունքները:
38. Սույն կարգի 37-րդ կետում նշված դիմումում ներառվում են սույն կարգի 36-րդ կետի 1-3 կետերում նշված տվյալները, ծնողի (ում դիմումի հիման վրա նշանակվել է նպաստը) մահվան դեպքում՝ մահվան վկայականի սերիան և համարը (եթե մահվան վկայականը տրամադրել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը): Դիմումին կից ներկայացվում են սույն կարգի 37-րդ կետում նշված հանգամանքները հավաստող փաստաթղթեր (ծնողի մահվան վկայականը ներկայացվում է, եթե այն տրամադրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը):
39. Ներկայացված դիմումի և առկա տեղեկատվության հիման վրա տարածքային բաժինը տասն աշխատանքային օրվա ընթացքում որոշում է`
1) մերժել նպաստ վճարելը և դրա մասին տեղեկացնել ծնողին (ծնողին տեղեկացնել լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու կամ սույն կարգի 36-րդ կամ 37-րդ կետերում նշված դիմումով ներկայացված տվյալները ճշտելու անհրաժեշտության մասին).
2) վճարել նպաստը:
40. Սույն կարգի 36-րդ և 37-րդ կետերում նշված դիմումները մերժվում են, եթե դիմելու օրվա դրությամբ՝
1) երեխայի (ում ծննդյան կապակցությամբ նշանակվել է նպաստը) նկատմամբ սահմանվել է խնամակալություն.
2) նպաստը նշանակելուց հետո երեխան (ում ծննդյան կապակցությամբ նշանակվել է նպաստը) որդեգրվել է.
3) երեխան (ում ծննդյան կապակցությամբ նշանակվել է նպաստը) ձեռք է բերել առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ.
4) երեխայի (ում ծննդյան կապակցությամբ նշանակվել է նպաստը) ծննդյան կապակ-ցությամբ արդեն վճարվել է նպաստ.
5) ներկայացվել են ոչ հավաստի տվյալներ (ներկայացված տվյալներում առկա են անճշտություններ).
6) դիմումը ներկայացվել է սույն կարգի 36-րդ կետում նշված ժամկետից հետո.
7) ծնողը և երեխան (ում ծննդյան կապակցությամբ նշանակվել է նպաստը) բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չեն Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով:
41. Սույն կարգի 36-րդ և 37-րդ կետերում նշված դիմումների հիման վրա նպաստը վճարվում է ընդհանուր կարգով:»:
3. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովու-թյան ծառայության պետին, Արդարադատության նախարարության քաղաքա-ցիական կացու-թյան ակտերի գրանցման գործակալության պետին՝ սույն որոշումն ընդունվելուց հետո մեկամսյա ժամկետում մշակել և գործարկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարա-րության սոցիալական ապահովության ծառայության և Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության միջև տեղեկատվության փոխանակումն ապահովելու համար անհրաժեշտ էլեկտրոնային տեղեկատվական համակարգը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
5. Եթե նոր ծնված երեխայի ծննդյան ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկությունը լրացվել է մոր գրավոր հայտարարության հիման վրա կամ հոր մասին տեղեկությունը չի լրացվել և 2020 թվականի հուլիսի 22-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածում մոր կողմից ներկայացված` երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման վերաբերյալ դիմումը մերժվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6 ի N 275-Ն որոշման N 2 հավելվածի 18-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված հիմքով (ծնողը ներկայացված (տարածքային բաժնի կողմից ճշտված) տվյալների և փաստաթղթերի հիման վրա չունի նպաստի իրավունք), ապա ներկայացված դիմումի հիման վրա սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում նշանակվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստ՝ անկախ դիմում ներկայացնելու հանգամանքից:

Արխիվ

2024

2023