Կառավարության որոշումներ

24 Դեկտեմբերի 2020, 2174 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1065-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ
հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի N 168 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վարկերի
տրամադրման կարգի 23-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Բյուջետային վարկ տրամադրելու և Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ
փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 1065-Ն որոշման 1-ին կետում «մինչև 2022 թվականի դեկտեմբերի 10-ը մարման ժամկետով, տարեկան
8 տոկոս տոկոսադրույքով, վարկի հիմնական գումարի վճարումը՝ 2020 թվականի դեկտեմբերի 10-ից, իսկ հաշվարկվող տոկոսների վճարումը 2015 թվականի
դեկտեմբերի 10-ից» բառերը փոխարինել «մինչև 2026 թվականի դեկտեմբերի 10-ը մարման ժամկետով, վարկի մնացորդի նկատմամբ տարեկան տոկոսադրույքը հաշվարկելով. մինչև 2020 թ. օգոստոսի 15-ը տարեկան 8 տոկոս, 2020 թ. օգոստոսի 16-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ 2 տոկոս, իսկ 2024 թ.
հունվարի 1-ից մինչև վարկի մարումը՝ 8 տոկոս տոկոսադրույքով, վարկի
հիմնական գումարի վճարումը՝ 2024 թվականի դեկտեմբերի 10-ից» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Դի Ընդ Էյջ Գրուպ» ՍՊԸ-ի միջև 2015 թվականի սեպտեմբերի 29-ին կնքված N 6/2015 վարկային պայմանագրում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ: