24 Դեկտեմբերի 2020, 2176 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԴԻ ԸՆԴ ԷՅՋ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ԿՆՔՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վարկերի տրամադրման կարգը հաստատելու մասին» N 168 որոշման 23-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝
1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Դի Ընդ Էյջ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2016 թվականի դեկտեմբերի 30-ին կնքված վարկային պայմանագրի 2.5-րդ կետում կատարել փոփոխություն և այն սահմանել հետևյալ կերպ՝ «2.5 Վարկի օգտագործման համար հաշվեգրվում են տոկոսներ՝ փաստացի ստացած և չմարված մնացորդի համար տարեկան 6,25 (վեց ամբողջ քսանհինգ հարյուրերորդական) տոկոս տոկոսադրույքով, ընդ որում՝ 2020 թվականի օգոստոսի 16-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ 2 (երկու) տոկոս տոկոսադրույքով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև վարկի մարման վերջնաժամկետը՝ 10,4 (տաս ամբողջ չորս հարյուրերորդական) տոկոս տոկոսադրույքով։ Հաշվարկված տոկոսների վճարումը կատարվում է յուրաքանչյուր օրացուցային տարվա մարտի 15-ին և սեպտեմբերի 15-ին։ Եթե նախատեսված օրը ոչ բանկային օր է, ապա վճարումը կատարվում է դրան հաջորդող առաջին բանկային օրը։».
2) 2020 թվականի ընթացքում համավարակի հետևանքներով պայմանավորված սույն որոշման 1-ին ենթակետում նշված վարկային պայմանագրի շրջանակներում «Դի Ընդ Էյջ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տոկոսագումարների վճարման կետանցի դիմաց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիմքով հաշվարկելի բանկային տոկոսների պահանջ չներկայացնել։