Կառավարության որոշումներ

24 Դեկտեմբերի 2020, 2160 - Ա

«ՌՖԵԻ» ՀԱՏՈՒԿ ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԲՅՈՒՐՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՐԵՎԱՆԻ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածն ու 64-րդ հոդվածի 2-րդ մասը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ ու 20-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «ՌՖԵԻ» հատուկ կոնստրուկտորական բյուրո» (պետական գրանցման համարը՝ 16.120.00882) փակ բաժնետիրական ընկերությունը միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան»» (պետական գրանցման համարը՝ 264.140.00339) փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝
1) ապահովել միացման պայմանագրի, միացման կարգի և պայմանների, փոխանցման ակտի, բաժնետոմսերի փոխարկման կարգի նախապատրաստումը և դրան համապատասխան «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը.
2) ապահովել «ՌՖԵԻ» հատուկ կոնստրուկտորական բյուրո» փակ բաժնետիրական ընկերության միացմամբ և գործունեության դադարեցմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված պետական գրանցման գործընթացները:
3. Սահմանել, որ «ՌՖԵԻ» հատուկ կոնստրուկտորական բյուրո» փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին: