Կառավարության որոշումներ

24 Դեկտեմբերի 2020, 2168 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1288-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերին և 246-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարկ վճարողների և անշարժ գույքի հարկի ու փոխադրամիջոցների գույքահարկի հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1288-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները.
1) որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» պարբերությամբ՝
գ. 2020 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ անշարժ գույքի լիզինգառուների, ինչպես նաև լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների վերաբերյալ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը ներկայացված տեղեկությունները, ինչպես նաև անշարժ գույքի լիզինգառուների, ինչպես նաև լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ ներկայացված տեղեկությունները..
2) որոշման հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը «սեփականատերերի» բառից հետո լրացնել «, լիզինգառուների» բառով.
3) որոշման հավելվածի 5-րդ կետի 2-րդ ու 3-րդ ենթակետերը «բ» պարբերություններում օգտագործվող «սեփականատիրոջ (համասեփականատերերի)» բառերից հետո լրացնել «, լիզինգառուի» բառով.
4) որոշման հավելվածի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին ենթակետով՝
1.1) մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ շարժական գույքի կադաստր վարող համապատասխան լիազոր մարմնի կողմից 2020 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ լիզինգի առարկա հանդիսացող փոխադրամիջոցների լիզինգառուների, ինչպես նաև լիզինգի առարկա հանդիսացող փոխադրամիջոցների հաշվառման տվյալների վերաբերյալ հաշվառող մարմին ներկայացված տեղեկությունները..
5) որոշմամբ սահմանված կարգի 11-րդ կետի 2-րդ ենթակետը սեփականության բառից հետո լրացնել կամ լիզինգի բառերով.
6) որոշման հավելվածի 11-րդ կետի 3-րդ ենթակետը «սեփականատերերի» բառից հետո լրացնել «, լիզինգառուների» բառով.
7) որոշման հավելվածի 12-րդ կետի 2-րդ ենթակետը «սեփականատիրոջ (համասեփականատերերի)» բառերից հետո լրացնել «, լիզինգառուի» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

Արխիվ

2024

2023