Կառավարության որոշումներ

24 Դեկտեմբերի 2020, 2151 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1207-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 12-ի «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային
կազմակերպությանը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության պայմանագիր կնքելու թույլտվություն տալու մասին» N 1207-Ա որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ կետով.
«4. Սահմանել, որ ընկերությունը 2020 թվականի հունիսի 3-ից մինչև դեկտեմբերի 1-ը 100 տոկոսի չափով ազատվում է վարձավճարի վճարման պարտավորությունից՝ պայմանավորված
կորոնավիրուսային համավարակով և ռազմական դրությամբ:»:
2. «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Հայր և որդի Երեմյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված վարձակալության պայմանագրում կատարել սույն որոշումից բխող փոփոխություններ՝ նախատեսելով, որ գործարքից բխող ծախսերը ենթակա են իրականացման «Հայր և որդի Երեմյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին: