24 Դեկտեմբերի 2020, 2146 - Լ
ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՄԱՆՈՐՅԱ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների ամանորյա աջակցության միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 24-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը տրամադրել բնակչության պետական ռեգիստրում 2020 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված՝ 2015 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված երեխաների տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, մայրանունը (առկայության դեպքում) անձը հաստատող փաստաթղթի (ծննդյան վկայականի կամ անձնագրի) տեսակը, սերիան ու համարը։
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 24-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների ամանորյա աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու վերաբերյալ:
4. Առաջարկել «Հայփոստ» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրենին ապահովել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը յուրաքանչյուր օրվա ընթացքում իրականացված վճարումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը՝ ստացող անձանց վերաբերյալ տվյալների ընդգրկմամբ: