Կառավարության որոշումներ

24 Դեկտեմբերի 2020, 2144 - Ն

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ԿՈՒՏԱԿՄԱՆ ՆՈՐՄԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել`
1) ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի կուտակման նորմերն ու ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ նախորդ տարվա գնման պայմանագրերի շրջանակներում ներմուծված և մատակարարված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ընդհանուր քանակը նվազեցվում է գնման պետական պայմանագրերի շրջանակներում մատակարարված քանակի չափով:
3. Սույն որոշումը տարածվում է Հայաստանի Հանրապետություն դեղ ներմուծող այն կազմակերպությունների վրա, որոնց նախորդ տարվա դեղերի ներմուծման ծավալը գումարային արտահայտությամբ կազմում է առնվազն 500.000.000 դրամ:
4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 15-ը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը գրավոր տրամադրել այն ընկերությունների ցանկը, որոնց ներմուծման ծավալները (գումարային շեմը) նախորդ տարում գերազանցել են սույն որոշմամբ սահմանված ծավալները (գումարային շեմեր):
5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման 1-ին կետով սահմանվող նյութական արժեքների անվանացանկը ենթակա է վերանայման առնվազն երեք տարին մեկ անգամ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված1

հավելված2