Կառավարության որոշումներ

24 Դեկտեմբերի 2020, 2161 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՅՐՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 35-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել 2020 թվականի հոկտեմբերի 19-ի պետության կարիքների համար ապրանքների մատակարարման N «ՖՈՐԱ/2020-1» պայմանագրով ձեռք բերված 2020 թվականի արտադրության, յուրաքանչյուրը 23.900.000,0 սկզբնական արժեքով, 10 շտապ օգնության մեքենաների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման հավելվածի 1-9-րդ կետերով սահմանված շտապ օգնության մեքենաներն ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` հետագայում դրանք ըստ պահանջի տնօրինելու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ամրացվող շտապ օգնության մեքենաների պետական հաշվառման աշխատանքների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջոցների հաշվին:
4. Սույն որոշման հավելվածի 10-րդ կետով սահմանված՝ 23.900.000,0 սկզբնական արժեքով «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի շտապ օգնության մեքենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Այրվածքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Այրվածքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2-ամսյա ժամկետում`
1) ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Այրվածքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հետ սույն որոշման 4-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի ավարտից հետո ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Այրվածքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (գրանցման N 222.120.00913) կանոնադրական կապիտալի՝ համապատասխան չափով ավելացումը, ընկերության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների հաստատումը և պետական գրանցումը՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին։

հավելված

Արխիվ

2024

2023