Կառավարության որոշումներ

24 Դեկտեմբերի 2020, 2165 - Լ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ «ՏՈՀՄԱՅԻՆ ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ» ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻՆ ՎԱՐԿԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՁԵՎՈՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Տոհմային տավարաբուծության նախագիծ» գյուղատնտեսական կոոպերատիվին տոհմային տավարաբուծության նպատակով տրամադրվող 30.0 մլն դրամ վարկը համաֆինանսավորել 70 %-ով՝
21.0 մլն դրամ գումարի չափով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով
նախատեսված «Կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացման
երկրորդ միջոցառման շրջանակներում իրականացվող վարկավորում» միջոցառման գումարների հաշվին։
2. Համաֆինանսավորման տրամադրման ընթացակարգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 31-ի N 416-Լ որոշման N 2 հավելվածով սահմանված կարգով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

Արխիվ

2024

2023