Կառավարության որոշումներ

24 Դեկտեմբերի 2020, 2154 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի «Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն հայտարարելու մասին» N 597-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «յուրաքանչյուր տասնօրյակը մեկ» բառերը փոխարինել «, անհրաժեշտության դեպքում,» բառերով.
2) 4-րդ կետում «յուրաքանչյուր տասնօրյակը մեկ» բառերը փոխարինել «ըստ անհրաժեշտության» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023