Կառավարության որոշումներ

23 Դեկտեմբերի 2020, 2133 - Ա

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ «ԲԵՐՔԼԻ ՔԵՓԻԹԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանության տալ «Բերքլի Քեփիթլ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) կողմից ներկայացված՝ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի տարածքում 228․5 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում իրականացվելիք ներդրումային ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Համաձայնություն տալ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող 03-096-0188-0010, 03-096-0188-0012, 03-096-0188-0013, 03-096-0120-0008, 03-096-0112-0002, 03-096-0165-0001 կադաստրային ծածկագրերով հողամասերը կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի միջոցով ընկերությանն օտարելուն՝ համաձայն N 2, N 3 և N 4 հավելվածների։
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասերը կարող են օգտագործվել բացառապես որպես գոլֆի ակումբ և ակադեմիա, ինչպես նաև կից հանգստի և բնակելի գոտիներ՝ իրենց ենթակառուցվածքներով կառուցելու նպատակով:
4. Առաջարկել Փոքր Վեդի համայնքի ղեկավարին՝
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը, օտարումը և ընկերության հետ սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագրի սահմանված կարգով կնքումը՝ դրանում նախատեսելով (բայց չսահմանափակելով) հետևյալ դրույթները՝
ա. սույն որոշման 3-րդ կետում նշված պայմանները,
բ. ծրագրի ընդհանուր արժեքի չափը՝ շուրջ 117 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
գ. ծրագրի իրականացման ժամկետը՝ քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրելուց հետո՝ 96 ամիս,
դ. պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովման եղանակը՝ տուժանքի ձևով և որ պայմանագրի պայմանների խախտման համար ընկերությունը կրում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
ե. պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը պետք է վճարվեն ընկերության միջոցների հաշվին,
զ. համայնքի կողմից ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման պարագայում հաշվի առնել ծրագրի կարիքները՝ համաձայն Քաղաքաշինության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 26-րդ և Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածի 1-ին մասերի։

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

Արխիվ

2024

2023