Կառավարության որոշումներ

22 Դեկտեմբերի 2020, 2127 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 57-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը սույն որոշման N 9 հավելվածում նշված պայմանագրերում (այսուհետ՝ պայմանագրեր) կատարել փոփոխություն՝ պայմանագրերով սահմանված աշխատանքների կատարման ժամկետը չկատարված աշխատանքների մասի համար սահմանել կատարման նոր ժամկետ՝ 2021 թվականի մայիսի 15-ից սկսած՝ 60 օր, բայց ոչ ուշ, քան 2021 թվականի հուլիսի 30-ը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները։
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը սույն որոշման N 9 հավելվածի 14-րդ կետով նախատեսված՝ ՏԿԵՆ-ՀԲՄ-ԱՇՁԲ-2019/29 պայմանագրի 1-ին չափաբաժնի ծավալաթերթ-նախահաշվում կատարել փոփոխություն՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները` մինչև 20 տոկոսի չափով, և 3-րդ ենթակետի պահանջները` մինչև 25 տոկոսի չափով։
3. Սահմանել, որ՝
1) սույն որոշման N 9 հավելվածում նշված շինարարական կապալի պայմանագրերի շրջանակներում հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերը երկարաձգվում են սույն որոշման 1-ին կետում նշված ժամկետով.
2) սույն որոշման 1-ին, 2-րդ կետերում և 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրերում համապատասխան փոփոխությունները կատարվում են մինչև 2021 թվականի հունվարի 31-ը։
4. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:
5. Գաղտնի:
6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված «Ոռոգման համակարգի առողջացում» ծրագրի «Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրում» միջոցառման համար սահմանված 2,800,000.0 հազ. դրամ գումարից՝
1) ջրօգտագործողների ընկերությունների փոխարեն և նրանց անունից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը վճարել 2,023,596.0 հազ. դրամ՝ օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց առաջացած պարտավորությունները մարելու նպատակով՝ համաձայն N 10 հավելվածի N 1 աղյուսակի.
2) ջրօգտագործողների ընկերությունների կրեդիտորական պարտավորությունները մարելու նպատակով հատկացնել 776,404.0 հազ. դրամ՝ համաձայն N 10 հավելվածի N 2 աղյուսակի:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:

 

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5

հավելված6

հավելված7

հավելված8

հավելված9

հավելված10

Արխիվ

2024

2023