Կառավարության որոշումներ

21 Դեկտեմբերի 2020, 2116 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 777-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 20-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 2-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ուջանի, Կոշի, Շամիրամի, Արուճի, Կաքավաձորի, Ներքին Բազմաբերդի, Ներքին Սասնաշենի, Վերին Սասնաշենի, Դավթաշենի, Կաթնաղբյուրի, Եղնիկի և Թալինի համայնքների վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» N 777-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում «2020 թվականի դեկտեմբերի 25-ը» բառերը փոխարինել «2022 թվականի մարտի 1-ը» բառերով:

Արխիվ

2024

2023