Կառավարության որոշումներ

17 Դեկտեմբերի 2020, 2124 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 672-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 37-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 672-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) N 1 հավելվածում՝
ա. վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում, 3-րդ կետի չորրորդ և հինգերորդ պարբերություններում «ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ՀՀ կադաստրի կոմիտե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
բ. 8-րդ կետի 1-ին ենթակետում «հայեցակարգի մշակում» բառերը փոխարինել «ռազմավարության ծրագրի մշակում» բառերով,
գ. 8-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) պիլոտային ոլորտային կադաստրի ստեղծում և ներդրում.»,
դ. 9-րդ կետի 1-ին ենթակետում «ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե» բառերը փոխարինել «ՀՀ կադաստրի կոմիտե» բառերով,
ե. 9-րդ կետի 2-րդ ենթակետում «ՀՀ բնապահպանության նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն» բառերով,
զ. 9-րդ կետի 3-րդ ենթակետում «ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բառերով,
է. 9-րդ կետի 4-րդ ենթակետում «ՀՀ մշակույթի նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» բառերով,
ը. 9-րդ կետի վերջին պարբերությունում «ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը» բառերով,
թ. 10-րդ կետում «ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի» բառերը փոխարինել «ՀՀ կադաստրի կոմիտեի» բառերով,
ժ. 11-րդ կետում «ՀՀ բնապահպանության նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը» բառերով,
ժա. 12-րդ կետում «ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը» բառերով,
ժբ. 13-րդ կետում «ՀՀ մշակույթի նախարարությունը» բառերը փոխարինել
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը» բառերով,
ժգ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.1-ին կետով.
«14.1. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ գյուղատնտեսական հողատեսքերի կադաստր (ՀՀ նախարարների խորհրդի 1991 թ. մարտի 6-ի N 179 որոշում):»,
ժդ. 20-րդ կետում «երեք» բառը փոխարինել «երկու» բառով, իսկ գծապատկեր 2-ից հանել «Պլանավորում (Քաղաքաշինական, Տրանսպորտ)» բառերը,
ժե. ուժը կորցրած ճանաչել 20-րդ կետի 3-րդ ենթակետը,
ժզ. 20-րդ կետից հանել «Պլանավորման շերտերը նախատեսված են պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր և հանրային սուբյեկտների կողմից տարածական պլանավորման համար:» նախադասությունը,
ժէ. 28-րդ կետում «ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի» բառերը փոխարինել «ՀՀ կադաստրի կոմիտեի» բառերով.
2) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված