Կառավարության որոշումներ

17 Դեկտեմբերի 2020, 2075 - Ն

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ, ԴՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՐՎՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը, 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածները`
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը, ժամկետները և դեպքերը, դրա արդյունքում տրվող եզրակացությանը ներկայացվող
պահանջները` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009
թվականի օգոստոսի 13-ի Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին N 921-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 10-ի Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի բյուջետային բնագավառում
կարգավորման ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին N 1021-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 23-ի Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի առողջապահության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին N 1104-Ն,
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 15-ի Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի տնտեսական, այդ թվում՝ նաև փոքր և միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
իրականացման կարգը հաստատելու մասին N 1159-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
իրականացման կարգը հաստատելու մասին N 1237-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին N 18-Ն որոշումները:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում մշակել և հաստատել սույն որոշման հավելվածի 5-րդ կետով սահմանված ոլորտային ազդեցությունների նշանակալիության որոշման չափորոշիչները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն որոշման հավելվածի 12-րդ կետով նախատեսված կարգավորումը
տարածվում է 2021 թվականի օգոստոսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացվող իրավական ակտերի նախագծերի վրա:

հավելված

Արխիվ

2024

2023