Կառավարության որոշումներ

17 Դեկտեմբերի 2020, 2096 - Ա

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին «Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածի գոտևորման նախագծի և քաղաքաշինական կանոնադրության մշակման աշխատանքների կատարման 2019
թվականի դեկտեմբերի 3-ի N ՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-19/38 պետական գնման պայմանագրում (այսուհետ՝ պայմանագիր) կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2021 թվականի մայիսի 15-ը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 33-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը.
2) պայմանագրի N 1 հավելվածով սահմանված տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցում կատարել անհրաժեշտ փոփոխություն՝ անփոփոխ թողնելով պայմանագրի գինը: