17 Դեկտեմբերի 2020, 2079 - Ն
«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՇԱՀՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան և
հիմնադրի կողմից սահմանված կարգով «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի
կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ընթացքում առաջացած շահույթի օգտագործման ուղղությունների սահմանման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ պետական կազմակերպություն) գործունեության ընթացքում առաջացած շահույթի օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` ուսումնասիրել սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի մեկամյա գործադրման փորձը և, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություն սույն կարգում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: