17 Մարտի 2004, 339 - Ա
ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքից` Եղեգնաձոր քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոցի N 8 հասցեում գտնվող վարչական շենքի 2-րդ հարկից 40 քառ. մետր մակերես ունեցող 336.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության պետական տեսչության Վայոց ձորի տարածքային բաժնին հանձնելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը — գույքային իրավունքների պետական գրանցումը: