Կառավարության որոշումներ

17 Դեկտեմբերի 2020, 2101 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Արթուր
Սամսոնի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող «Nissan X-Trail 2.0» մակնիշի ավտոմեքենան՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության դատախազությանը:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քսանօրյա ժամկետում Արթուր Սամսոնի Գևորգյանի
հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրանց հետ
կապված, ինչպես նաև գույքի պետական հաշվառման ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության միջոցների հաշվին:

հավելված

Արխիվ

2024

2023