Կառավարության որոշումներ

17 Դեկտեմբերի 2020, 2065 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 667-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը հաստատելու մասին»
N 667-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը՝
1) 16-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Ընդ որում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները համարվում են նաև հիմնավորում` սույն կետի 2-րդ ենթակետի իմաստով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: