Կառավարության որոշումներ

17 Դեկտեմբերի 2020, 2095 - Ա

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը սույն որոշման հավելվածում ընդգրկված Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների միջին նորոգման աշխատանքների կատարման գնման պայմանագրերում
կատարել փոփոխություններ՝ աշխատանքների կատարման վերջնաժամկետ սահմանելով
2020 թվականի դեկտեմբերի 22-ը:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում ներառված պայմանագրերում փոփոխություններ կատարելիս չի կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 4-րդ
ենթակետի պահանջները:
3. Սույն որոշման պահանջները տարածվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:  

հավելված