17 Դեկտեմբերի 2020, 2066 - Ն
ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ընթացքում
պետության տիրապետությանը հանձնված գույքի հավատարմագրային կառավարման
համար մրցույթ անցկացնելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Հաստատել հավատարմագրային կառավարման պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: